ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի մասին դատապարտող հայտարարությունը
ՀՀ Ազգային Ժողովն այսօր՝ սեպտեմբերի 28-ին միաձայն ընդունեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարությունը։
Նախագծին կողմ քվեարկեցին նիստին ներկայացած բոլոր 118 պատգամավորները։
Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանը պահանջում է, որպեսզի Թուրքիայի աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի արկածախնդրությունն արժանանա միջազգային հանրության քաղաքական գնահատականին. «Մենք պահանջում ենք իրերն իրենց անուններով կոչել՝ ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի դեմ իրականացվող ագրեսիան սահմանագծել մարդասիրության և մարդատյացության միջև»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան