ԱՄՆ պետդեպ․ Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է բռնության այս սրացումը
ԱՄՆ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններից, որոնք հանգեցրել են զգալի զոհերի, ներառյալ խաղաղ բնակիչների: Ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մորգան Օրտագուսի հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է բռնության այս սրացումը: Պետքարտուղարի տեղակալ Բիգանը զանգահարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին`երկու կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, օգտագործել նրանց միջև առկա ուղիղ կապերը՝ հետագա սրացումներից, անօգուտ հռետորաբանությունից ու գործողություններից խուսափելու համար, որոնք էլ ավելի են բարձրացնում լարվածությունը տեղում:
Միացյալ Նահանգները կարծում է, որ արտաքին կողմերից սրվող բռնությանը մասնակցելը խորապես անօգուտ կլինի և միայն կխորացնի տարածաշրջանային լարվածությունը: Մենք կողմերին հորդորում ենք աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնան առարկայական բանակցությունների: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները հավատարիմ են՝ կողմերին օգնելու հասնել հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը»,-ասվում է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան