Ադրբեջանը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՊՆ
Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ, հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
«Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։
Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ»,- ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի տարբեր զորատեսակներում լայնորեն ընդգրկված են նաև Թուրքիայի զինուժի ներկայացուցիչներ. Տիգրան Աբրահամյան
- Մեր ԶՈւ-երն ունեն նշանակալի հաջողություններ. Արծրուն Հովհաննիսյան
- Հաղթանակն անկասկած մերն է լինելու. Արցախի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան