Աննա Հակոբյանն այցելել է Ստեփանակերտի մի շարք ապաստարաններ, զինվորական հոսպիտալ
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր առավոտյան այցելել է Ստեփանակերտի մի շարք ապաստարաններ, որտեղ պատսպարվել են խաղաղ բնակիչները՝ կանայք, երեխաներ, ծերեր։ Վարչապետի տիկինը այցելել է նաև ապաստարանում գտնվող Ստեփանակերտի թիվ 1 գիշերօթիկի սաներին։ Այս մասին հայտնում է Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Աննա Հակոբյանն այսօր օրվա երկրորդ կեսին այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, տեսակցել վիրավոր զինծառայողներին, զրուցել բժշկական անձնակազմի հետ։
Հարակից հրապարակումներ`
- «Ապաստարաններ» անիմացիան՝ հնարավոր վտանգի դեպքում բնակչության վարքի հիմնական ընդհանրացված մոդելները
- Վիրավորների մեծ մասի վիճակը թեթև է, առաջին բուժօգնությունից հետո վերադարձել են շարք. Արծրուն Հովհաննիսյան
- Ստեփանակերտի ապաստարաններում
- 6-ամյակը՝ ապաստարանում
- Ադրբեջանի հրետակոծության հետևանքով հղի կին է տուժել
- Արցախից ՀՀ տեղափոխված 18 տուժած 7-ը քաղաքացիական անձ է
- Աննա Հակոբյանն ու Արցախի առաջին տիկինն այցելել են վիրավորներին
- Արցախի ՄԻՊ. Քաղաքացիական անձանց շրջանում երկու զոհ ունենք, 30-ից ավելի վիրավոր
- Արցախի Մարտունու շրջանում քաղաքացիական երկու անձ է զոհվել՝ կին ու երեխա
- Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում Ստեփանակերտը. Վահրամ Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան