Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ծնել, անունը՝ Մոնթե
Արցախում թշնամու հարձակման ժամանակ վիրավորված հղի կինն արու զավակ է լույս աշխարհ բերել, նրան Մոնթե են կոչել։ Այս մասին հայտնում է Առաջին Ալիքը։
«Լավ է ձեր բալիկը, եթե կուզեք, կնկարենք, կուղարկենք ձեզ»,-հեռախոսից այն կողմ տատիկին ու Մոնթեի ավագ եղբայրներին դիմում է բժիշկն ու շնորհավորում նրանց։
Ծննդաբերած կինը՝ Աննա Գալստյանը պատմում է, վիրավորվեց ճանապարհին, ասում է՝ ուրախ է, որ տուժողն ինքն է եղել, ոչ թե նույն մեքենայում գտնվող երեխաները։
«Ինչ-որ բան պայթեց, մեքենան դուրս եկավ ճանապարհից։ Բայց, փառք Աստծո, ինձ բան եղավ, երեխաներին չեղավ, ես առաջն էի նստած»,-պատմում է կինը։
Մանրամասները՝ Առաջին ալիքի տեսանյութում։