ՊԲ-ն կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է տեղափոխել թշնամու տարածք. Արցախի ԱԺ նախագահ
«Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունները Արցախի դեմ ոչ թե Ադրբեջանի ժողովրդի պատերազմն է, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` իշխանությունը պահելու»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։
Նրա խոսքով, Արցախի հետ Ադրբեջանը խոսել է հրանոթի լեզվով, և հրանոթի լեզվով էլ պատասխան է ստանում։
«Ադրբեջանի ժողովուրդը թող ժողովրդավարական ճանապարհով իշխանություններ ընտրի, և մենք պատրաստ ենք բանակցելու, որովհետև այդ հարցերի շրջանակը ոչ թե վերաբերվում է Երևանին, այլ վերաբերվում է Բաքվին և Ստեփանակերտին»,- ընդգծեց նա։
Արթուր Թովմասյանը հավաստիացրեց, Արցախը կլինի անվտանգ, եթե մենք ունենանք կայուն Հայաստան և հզոր սփյուռք.
«Եվ, սիրելի հայրենակիցներ, դուք գիտեք, որ Արցախի այսօրվա սահմանները գծված են մեր զինվորների թափած արյան գույնով։ Մենք ունենք նոր զոհվածներ և ունենք նոր՝ սեպտեմբերյան պատերազմի հերոսներ։ Հավերժ փառք նրանց»։
Թովմասյանը նշեց նաև, որ արդեն ՊԲ-ն կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է տեղափոխել թշնամու տարածք ու մարտի ելքը վճռել այնպես, ինչպես եղավ 1992-94 թվականների պատերազմի ժամանակ, ինչպես եղավ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, ինչպես եղավ տավուշյան դեպքերի ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- ԵԺԿ. Անհապաղ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու համար
- ՊԲ 46 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով
- Ադրբեջանի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է. ՊՆ
- ՊՆ. Հարավային ուղղությամբ համեմատաբար հանգիստ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան