ԵԺԿ. Անհապաղ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու համար
Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովի այսօրվա նիստի արդյունքում ԵԺԿ-ն հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն, որում անդրադարձ է կատարվել նաև նիստի ընթացքում քննարկված Արցախի սահմաններին մղվող ռազմական գործողություններին։
Կուսակցության պաշտոնական էջում հրապարկված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.
«ԵԺԿ-ն նաև խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական ագրեսիայով և խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների շրջանում, զոհերով։
Բոլոր կողմերը պարտավոր են հարգել իրենց միջազգային հանձնառությունները խնդիրը խաղաղ, բացառապես քաղաքական ճանապարհով լուծելու ուղղությամբ։
Անհապաղ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու և զորքերը սույն թվականի սեպտեմբերի 27-ից առաջ եղած դիրքերին վերադարձնելու համար։
Մենք անվերապահորեն աջակցում ենք վերադարձին խաղաղ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան