Զե՛րծ մնացեք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ցանկացած արտաքին միջամտությունից. ԵՄ
Եվրամիությունը տարածաշրջանի բոլոր խաղացողներին կոչ է անում խթանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դեէսկալացիան և խուսափել հակամարտության արտաքին միջամտությունից: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:
«Մենք հակամարտության կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ տարածաշրջանի բոլոր խաղացողներԻն` զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ցանկացած միջամտությունից։
Մենք տեղյակ ենք Թուրքիայի կողմից Սիրիայի զինյալների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելու մասին լուրերից, բայց մինչ այժմ չենք տեսել որևէ փաստ, որը կհաստատեր այս տեղեկատվությունը: Սակայն, այս համատեքստում մենք կարող ենք միայն կրկնել մեր կոչը ՝ զերծ մնալ ցանկացած արտաքին միջամտությունից», - ասել է նա:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, Ստանոն հաստատել է, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հանգստյան օրերին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, որի ընթացքում նա շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը չունի ռազմական լուծում։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ խոսնակը՝ Արցախի անկախության հնարավոր ճանաչման մասին
- Ադրբեջանի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է. ՊՆ
- ՊՆ. Հարավային ուղղությամբ համեմատաբար հանգիստ է
- Զինծառայող Հարութ Գևորգյանը չի զոհվել, վիրավորում է ստացել. ՊԲ