
Որևէ վիրավոր չի մնում առանց բուժօգնության. Թորոսյան
«Որևէ վիրավոր չի մնում առանց բուժօգնության»,-այս մասին ըստ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության ասել է նախարար Արսեն Թորոսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք նախարարն այս պահին Արցախում է։
«Փաստացի լայն թափով, մինչև առավոտ տեղի է ունեցել վիրավորների տարհանումը, որպեսզի Ստեփանակերտի հիվանդանոցը և զինվորական հոսպիտալը ազատ մնա, նաև մոբիլիզացվել են բժշկական բրիգադներ, որոնց մի մասը գործուղվել է Ստեփանակերտ, 50 միավոր սանիտարական և բժշկական տեխնիկա, բժշկական բրիգադներ ռեանիմոբիլներ, նաև օգտագործվել է սանիտարական ավիացիա, որը շարունակաբար կօգտագործվի», Արցախում հայտարարել է նա։
Առողջապահության նախարարությունը ուղարկել է նաև տեսանյութ՝ վիրավորների տեղափոխման մասին։