
Թուրքական ռազմական օգնությունը Ադրբեջան է հասնում Վրաստանի օդային տարածքով
Politik.am-ը գրում է. «Արցախի դեմ սանձազերծված պատերազմին Թուրքիայի Հանրապետությունը մեծ մասնակցություն ունի։ Թուրքիան այս պատերազմում Ադրբեջանին օգնում է ռազմական, ռազմատեխնիկական և տեղեկատվական ասպարեզներում։ Թուրքական օդուժը մի քանի օր շարունակ ռազմական նշանակության բեռներ է տեղափոխել Ադրբեջան։
Թուրքիայի օդուժը Ադրբեջան ռազմական օգնություն է տեղափոխել ամենակարճ ճանապարհով՝ Վրաստանի օդային տարածքով։ Այս օրերին Ադրբեջան ռազմական օգնություն է տեղափոխվել նաև Իսրայելից։
Ի դեպ պետք է նկատել, որ եթե Վրաստանը օդային ճանապարհ չտա Թուրքիայի օդուժին, ապա Ադրբեջանին օգնություն հասցնելը կդառնա գրեթե անհնար»։
Մանրամասները տեսանյութում։