«Կարգո» ՍՊԸ-ն դադարացնում է Թուրքիայից իրականացվող բեռնափոխադրումները
Միջազգային բեռնափոխադրող «Կարգո» ՍՊԸ-ն որոշում է կայացրել դադարացնել Թուրքիայից իրականացվող բեռնափոխադրումները։ Այս մասին նշված է ընկերության ֆեյսբուքյան էջում:
«Միևնույն ժամանակ կոչ ենք անում մեր բոլոր գործընկերներին, հետայսու դադարացնել թուրքական ապրանքների ներկրումները՝ առաջարկելով փոխել կողմնորոշումը դեպի այլ շուկաներ»,- նշված է ընկերության հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է. «Թուրքիան գործում է ծայրաստիճան ապակայունացնող կերպով, ծայրաստիճան թշնամական դիրքերից: Սա նոր զարգացում է այս հակամարտության մեջ, երբ նրանք շատ ագրեսիվ կերպով դիրքավորվել են Հայաստանի և Արցախի դեմ. նրանք ռազմական տեխնիկա են մատակարարում Ադրբեջանին, վերջին ամիսներին զորավարժություններ են անցկացրել, սարքավորումներ են տեղափոխել այնտեղ: Մենք օդում նկատում ենք թուրքական ռազմական ինքնաթիռներ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի հարևանությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան. ՀՀ ԱԳՆ
- Սաուդյան Արաբիան պաշտոնապես արգելեց թուրքական ապրանքները
- Թուրք ընդդիմադիր. «Շշուկներ կան այն մասին, որ Թուրքիան ջիհադիստների խմբեր է ուղարկել Ադրբեջան»
- Տողանյան. Թուրքիան Սիրիայից գրոհայիններ է տեղափոխել Ղարաբաղ
- Սեյրան Օհանյան. Ադրբեջանը կոչնչանա, Թուրքիան կմասնատվի
- Ամենից անհանգստացնող հանգամանքը Թուրքիայի ապակայունացնող ուժի առկայությունն է․ ԱԳ նախարարը՝ Ֆրանս 24-ին
- Ադրբեջանի տարբեր զորատեսակներում լայնորեն ընդգրկված են նաև Թուրքիայի զինուժի ներկայացուցիչներ. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան