Ստանիսլավ Զասը՝ հրադադարի ռեժիմը անհապաղ վերականգնելու անհրաժեշտության մասին
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին զինված հակամարտության վերսկսման առնչությամբ և նշել հրադադարի ռեժիմը անհապաղ վերականգնելու անհրաժեշտության մասին։
Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։
«Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994 թվականին կնքված հրադադարի մասին համաձայնագրի և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտականությունների իրականացմանը»,-մասնավորապես ասված է տարածված հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան