ՀՀ դեսպան. Բազմազգ Վրաստանն այն երկիրը չէ, որի խորհրդարանի պատգամավորները կարող են նմանօրինակ հայտարարություններ իրենց թույլ տալ
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հարցազրույցներ է տվել վրացական առաջատար Ռուսթավի 2, Իմեդի և Վրաստանի հանրային հեռուստաընկերություն լրատվամիջոցներին՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, Թուրքիայի ապակառուցողական գործողություններին, Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման փաստին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորմանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հարցազրույցներում դեսպանը դատապարտել է Վրաստանի խորհրդարանի՝ ազգությամբ ադրբեջանցի պատգամավորների ռազմատենչ հայտարարությունները` նշելով, որ բազմազգ Վրաստանն այն երկիրը չէ, որի խորհրդարանի պատգամավորները կարող են նմանօրինակ հայտարարություններ իրենց թույլ տալ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան