«Հայրենիք» հիմնադրամը սկսում է առաջին անհրաժեշտության սննդի և պարագաների հավաքագրում
«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Անհրաժեշտ է գործել հայտարարված ռազմական դրության կանոնների սահմաններում
Երեկ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կողմից հնչեցված միտքը, որ Պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված կնախաձեռնի հավաք և կմեկնի սահման, մեր համակիրների և կուսակից ընկերների շրջանում մեծ արձագանք է ստացել։ Հարյուրավոր մարդիկ են դիմել մեզ կամավորագրման համար։
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը և ՀՀ ԶՈւ կողմից իրականացվող զորահավաքը, մեր բոլոր ընկերներներին խնդրում ենք գործել հայտարարված ռազմական դրության կանոնների սահմաններում, պատրաստ սպասել զինվորական կոմիսարիատների կանչերին, այդպիսի կանչի դեպքում անմիջապես ներկայանալ և կատարել ՊՆ-ի կողմից ձեր վրա դրված խնդիրը։ Խնդրում ենք զերծ մնալ ռազմական դրության կանոններից չբխող որոշումներից և գործողություններից։
Բարի ծառայություն, Աստված պահապան մեր զինվորներին
Տեղեկացնենք նաև, որ «Հայրենիք» հիմնադրամը սկսում է առաջին անհրաժեշտության սննդի և պարագաների հավաքագրում, որն առաջիկայում կփոխանցվի ըստ անհրաժեշտության»։
Հարակից հրապարակումներ`
- Ես կնախաձեռնեմ հավաք և կմեկնենք սահման. Արթուր Վանեցյան
- «Հայրենիք». Մի կողմ դնելով իշխանություննեերի հետ տարաձայնությունները՝ նպաստելու ենք հաղթանակին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան