ՊՆ-ն՝ ադրբեջանցի գեներալ Բարխուդարովի գերի ընկնելու մասին
«Այս պահին կարող եմ ասել, որ որևէ կենդանի զինվորական գերության մեջ մեր կողմում չկա»,- ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով Ադրբեջանի ԶՈւ գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովի գերի ընկնելու լուրի մասին հարցին:
Նա շարունակեց. «Բայց քանի որ կան ադրբեջանական զինծառայողների բազում դիեր, որևէ բան վերջնականապես հաստատել կամ հերքել չեմ կարող»:
Հիշեցնենք, որ ադրբեջանական Genc Bozqurdlar լրատվական կայքը տեղեկացրել է, որ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվել ու գերի է ընկել Ադրբեջանի ԶՈւ գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովը։
Բարխուդարովը գեներալի կոչում էր ստացաել 2016-ի ապրիլյան պատերազմից հետո։ Ադրբեջանական կողմն այդ ժամանակ գրել էր, որ նա անձամբ է նստել տանկ ու քշել Լելեթեփեի բարձունքը։
Հարակից հրապարակումներ`
- Մեր Զինված ուժերն այս պահին համառ ու հերոսական մարտեր են վարում. Հովհաննիսյան
- Ադրբեջանական կայքը հայտնել է գեներալ Բարխուդարովի վիրավորվելու ու գերի ընկնելու մասին
- Արցախի նախագահ. Գիշերվա ընթացքում ՊԲ-ն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ
- Ադրբեջանի կրած մարդկային կորուստների մի մասը
- ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր
- Արցախի նախագահ. Այո, ունենք կորցրած դիրքեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան