Ջավախքի հայ ազգաբնակչությունը վճռականորեն կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և ուղիները է որոնում տարբեր ձեւերով աջակցելու
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը տարածել է հայտարարություն, որում ասվում է.«Խստորեն դատապարտում ենք սեպտեմբերի 27-ին մեկնարկած Ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Արցախի ժողովրդի եւ կոչ ենք անում Վրաստանի հայազգի պատգամավորներին դատապարտել Ադրբեջանական ագրեսիան: Ջավախքի հայ ազգաբնակչությունը ինչպես արցախյան առաջին պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա վճռականորեն կանգնած է Արցախի ժողովրդի կողքին եւ ուղիները է որոնում տարբեր ձեւերով աջակցելու իր հայրենակիցներին: Ինչպես գիտենք Ադրբեջանական պետությունը Իլհամ Ալիեւի գլխավորությամբ նպատակ է դրել բնաջնջել Արցախի ժողովրդին եւ տիրանալ հայկական պատմական տարածքներին, որոնք երբեք մաս չեն կազմել անկախ Ադրբեջանական պետության:
Ալիեւը հիմնվում է Խորհրդային միության կողմից գծված քարտեզի վրա, որը այն ժամանակ պարտադրվել էր մեզ նույն Խորհրդային բռնակալ ռեժիմի կողմից, որպեսզի տարածաշրջանում դրվեին երկարաժամկետ ականներ: Այդ իսկ պատճառով Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, իսկ ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Արցախի համարվում է միջազգային բոլոր նորմերի կոպիտ խախտում: Դրա համար Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներին կոչ ենք անում հատուկ հայտարարությամբ հանդես գալ եւ դատապարտել Ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության, հստակ մատնանշելով, որ դա Խորհրդային միության կողմից ստեղծված եւ ժառանգված խնդիր է ու ինչպես վրաց ժողովրդին են այն ժամանակ բռնի ձեւով պարտադրվել Խորհրդային միության անօրինական որոշումները, այնպես էլ Հայաստանի ու հայ ժողովրդին Արցախի ու Նախիջեւանի մասով:
Նման հայտարարությունը իրականում խիստ անհրաժեշտ է Վրաստանի խորհրդարանականների կողմից եւ ոչ մի կերպ լարվածություն չի մտցնի Վրաստանում բնակվող ազգերի միջեւ, այլ ճիշտ հակառակը հստակ կմատնանշի, որ ագրեսիայի հեղինակը Հայաստանը չէ: Հուսանք, որ Ժողովրդավարական արժեքներ դավանող երկրի խորհրդարանում դեռ կգտնվեն առողջ ուժեր, որոնք արդարության, խաղաղության եւ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից իրենց կարծիքը կասեն Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի շուրջ»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ դեսպան. Բազմազգ Վրաստանն այն երկիրը չէ, որի խորհրդարանի պատգամավորները կարող են նմանօրինակ հայտարարություններ իրենց թույլ տալ
- Ջավախքը պատրաստվում է մեկնել Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան