Ջո Բայդեն․ ԱՄՆ-ը պետք է հասնի Լեռնային Ղարաբաղի շփման գծում ավելի շատ դիտորդների տեղակայման
ԱՄՆ դեմոկրատ նախագահի թեկնածու Ջո Բայդենը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում իրադարձությունները կարող են վերաճել տարածաշրջանում ավելի լայն հակամարտության, նա կոչ է անում ներկայիս ամերիկյան վարչակազմին` միջոցներ ձեռնարկել հրադադարի ռեժիմի համար: Այս մասին, Tass-ի փոխանցմամբ, ասվում է կիրակի օրը քաղաքական գործչի տարածած հայտարարության մեջ:
«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկմամբ և կոչ եմ անում անհապաղ թուլացնել իրավիճակը, դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև», - ասել է Բայդենը:
Նրա խոսքերով, ԱՄՆ-ը պետք է «հասնի շփման գծում ավելի շատ դիտորդների տեղակայման», և կոչ է անում նաև Ռուսաստանին՝ դադարեցնել «երկու կողմերին զենք մատակարարելը»:
ԱՄՆ նախագահի թեկնածուի խոսքով՝ Վաշինգտոնը պետք է նաև «վերանայի իր անվտանգության աջակցության ծրագրերը», որպեսզի ոչ մի զենք «չկարողանա օգտագործվել հարձակողական նպատակներով»:
Բայդենը կոչ է արել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ «ակտիվացնել դիվանագիտական համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ, խաղաղ կարգավորման համար և վստահության միջոցներ ձեռնարկելու համար»: Ըստ Բայդենի, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները կարող են «վերաճել ավելի լայն հակամարտության տարածաշրջանում»:
Բայդենը կոչ է արել «տարածաշրջանի երրորդ կողմերին չխառնվել հակամարտությանը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան