ՍԴ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրում կամ ինքնաառաջադրում չի կատարվել
Այսօր Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի փոխնախագահի ընտրության նպատակով հրավիրված աշխատակարգային նիստը:
Սահմնադրական դատարանի ֆեյսբուքյան էջից հայտնում են, որ նիստի մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող պարոն Ա. Խաչատրյանի առաջարկի հիման վրա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են այս օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում զոհված մեր հայրենակիցների հիշատակը:
Նշված նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնի համար առաջադրում կամ ինքնաառաջադրում չի կատարվել, որի արդյունքում էլ ընտրություն տեղի չի ունեցել:
Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի հաջորդ ընտրությունը տեղի կունենա օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Հարակից հրապարակումներ`
- Երբ կլինի ՍԴ նախագահի նոր ընտրություն
- Երվանդ Խունդկարյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել
- Կարծում եմ, որ մենք ՍԴ նախագահի նոր թեկնածուի կարիք ունենք. Վահե Գրիգորյան
- Ինձ մոտ նման կարծիք չի ձևավորվել, որ Խունդկարյանը հատուկ եկել է՝ ՍԴ նախագահ դառնալու. Շաթիրյան
- ՍԴ նախագահի ընտրության փորձի երրորդ օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան