Տաշիրում մեքենան բախվել է կրպակին
Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 28-ին, ժամը 04։28-ին ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի «Վիվա» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է կրպակին. տուժածներ չկան։
ԱԻ նախարարության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Տաշիր քաղաքի Ջահուկյան-Երևանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող կրպակներից մեկին (մոտ 6 քմ ), ինչից կրպակը վնասվել է։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան