Մահացել է Տիգրան Աբգարյանի մայրը
Մահացել է 2008 թվականի իրադարձությունների ժամանակ սպանված զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը` Ռուզաննա Հարությունյանը: Բոթը հրապարակել է Տափերականի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը։
19-ամյա զինծառայող Տիգրան Աբգարյանը հրազենային վնասվածք է ստացել պարանոցի հատվածում Լեոյի փողոցում։ Մահը վրա էր հասել ապրիլի 11-ին Միքայելյանի անվան հիվանդանոցում, բժիշկների երկարատև ջանքներն անօգուտ եղան։
«Նա տեղափոխվել է ծանր վիճակում՝ պարանոցային ողների բեկորային կոտրվածքներով, որոնք առաջացել են հրազենային զենքից արձակած փամփուշտից: Մարտի 2-֊ից մենք պայքարում էինք նրա կյանքի համար, բայց, դժբախտաբար, չհաջողվեց ոչնչով օգնել»,֊ ասել էր հիվանդանոցի այն ժամանակվա փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը:
Որդու մահից երեք տարի անց մահացավ նրա հայրը՝ Էդիկ Աբգարյանը։
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը 2018-ի սեպտեմբերին մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։
«Այդ մասին ունենք հստակ ապացույցներ»,- նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան