Երևանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ-ին. ՌԴ-ում ՀՀ դեսպան
Երևանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված օգնության խնդրանքով։ Այս մասին այսօր ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Ո՛չ, մեր կառավարության օրակարգում նման ծրագրեր չկան», - ասել է Տողանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Երևանը նախատեսում է օգնություն խնդրել ՀԱՊԿ-ից։
Նշենք, որ ՀԱՊԿ-ն ընդգրկում է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան