Անհրաժեշտ են առաջին անհրաժեշտության որոշ պարագաներ
«Սիրելի ՛ հայրենակիցներ, կապ հաստատելով Արցախի Հանրապետությունում գտնվող մեր ընկերների հետ, տեղեկացանք, որ անհրաժեշտ են առաջին անհրաժեշտության որոշ պարագաներ և ոչ միայն»,-այս մասին հայտարարել է «Հաղթանակած» ֆեյսբուքյան էջը։
Նշվում է, որ բոլորը, ովքեր ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ, կարող են մոտենալ Բյուզանդ 1/3 հասցեով (Վերնիսաժի հարևանությամբ), Հաղթանակած նախաձեռնության գրասենյակ, այսօր՝ ժամը 13։00֊ից, մինչև սեպտեմբերի 30֊ը, ժամը՝ 11։00֊ն։
Անհրաժեշտ պարագաների ցանկը.
1. Դեղորայք, մասնավորապես՝
Անալգին (սրվակ)
Դիմեդրոլ (սրվակ)
Մերոպենեմ/իմիպենեմ (սրվակ)
Ցեֆրոբակտում (սրվակ)
Դեքսամեթազոն (սրվակ)
Ատրոպին (սրվակ)
Ամօքսիկլավ (սրվակ)
Նո֊շպա (սրվակ)
Ադրենալին (սրվակ)
Արյան փոխներարկման համակարգ (առանց ֆիլտրի/ֆիլտրով)
Ներարկիչ (10մլ/20մլ)
Սպիրտ բժշկական (լիտր)
2. Զինվորի ներքնազգեստ, գուլպա
3. Ծխախոտ
4. Պահածոյացված սնունդ (տուշոնկա)
Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.
+37493399519
+37494821404