Թուրք ընդդիմադիր. «Շշուկներ կան այն մասին, որ Թուրքիան ջիհադիստների խմբեր է ուղարկել Ադրբեջան»
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) փոխնախագահը Ունալ Չևիքյոզը հեռուստաեթերով մասնակցել է հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների թեմայով քննարկմանը։
Ընդդիմադիր գործիչը նշել է, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Թուրքիան ռազմական օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին, գրում է Էրմենիհաբերը։
«Ցավոք, շշուկներ կան այն մասին, որ Թուրքիան ջիհադիստների խմբեր է ուղարկել Ադրբեջան»,- ասել է նա։
Էրդողանի «խոսափող» համարվող թուրքական «Sabah» թերթի կայքը Չևիքյոզի հնչեցրած մտքերը բնորոշել է սկանդալային՝ նշելով, որ այդ գործիչը չի կարողանում «մարսել թուրք-ադրբեջանական բարեկամությունը»։
Թուրքիայի մերձիշխանական լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում նաև այն փաստի վրա, որ մինչև հիմա ԺՀԿ կուսակցության ղեկավարի՝ Քեմալ Քըլըչդարօղլուի անունից Ադրբեջանին զորակցող որևէ գրառում չի արվել կուսակցության պաշտոնական էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան