Պտտվում են բազմաթիվ կեղծ հաշվեհամարներ, մեր բոլոր հայրենակիցներին խնդրում եմ զգոն լինել. Գերմանիայում ՀՀ դեսպան
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը ուղերձ է հղել.
«Սիրելի՛ հայրենակիցներ, արդեն երկրորդ օրն է Ադրբեջանը, Թուրքիայի անվերապահ քաղաքական և ռազմական աջակցությամբ, լայնամասշտաբ ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով այդ թվում նաև քաղաքացիական բնակչությանը: Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատշաճ հակահարված են հասցնում հակառակորդին:
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ ստանում ենք աջակցություն հայտնող բազմաթիվ զանգեր և հաղորդագրություններ, որոնց համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ համացանցում ներկայումս պտտվում են բազմաթիվ կեղծ հաշվեհամարներ՝ մեր բոլոր հայրենակիցներին խնդրում եմ զգոն լինել և ցանկության դեպքում փոխանցումներն իրականացնել բացառապես ներքոնշյալ հաշվեհամարներին՝
1) Գերմանահայոց Առաջնորդարան
Diözese der Armenischen Kirche in Deutschland
Sparkasse KölnBonn
IBAN: DE56 3705 0198 0002 4024 85
BIC (SWIFT code): COLSDE33
Verwendungszweck: September-Arzach։
2) Հայաստան համահայկական հիմնադրամ (փոխանցման նպատակը հարկավոր է նշել «Համազգային դրամահավաք»)
Armenien-Fonds Hayastan-Fonds e.V.
IBAN DE96 1007 0848 0483 3810 00
BIC (SWIFT) DEUT DE DB 110
Deutsche Bank PGK Berlin
3) Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ
https://www.1000plus.am/hy/
Դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ մշտական կապի մեջ գտնվելով ԳԴՀ պատկան մարմինների, ինչպես նաև գերմանահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:
Ստեղծված բարդ իրավիճակում խնդրում եմ բոլորիդ լինել առավելագույնս հավասարակշռված և զգոն, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, չտրվել սադրանքների: