«Հրապարակ». ԱԱԾ-ն ծանուցագիր էր ուղարկել Վիտալի Բալասանյանին, որպեսզի սեպտեմբերի 28-ին ներկայանար Երևան՝ հարցաքննության
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցի գեներալները ռազմի ճակատում են, անգամ նրանք, ում դեմ այս իշխանությունը քրեական գործեր է հարուցել, այդ թվում՝ Վիտալի Բալասանյանը։ Սակայն մի քանի օր առաջ ԱԱԾ-ն ծանուցագիր էր ուղարկել Բալասանյանին։ Նա երեկ՝ սեպտեմբերի 28-ին, պետք է ներկայանար Երևան՝ հարցաքննության։
Հիշեցնենք, որ Բալասանյանն օրեր առաջ Երևանում հանդիպումներ էր ունենում քաղաքական ուժերի հետ, տագնապ հնչեցնում, որ հայրենիքը վտանգի մեջ է։ Գաղտնիք չէ, որ ԱԱԾ-ն դադարել է ՀՀ անվտանգության հարցերով զբաղվել և ծառայում է բացառապես իշխանություններին։ Երեկ լուր տարածվեց, որ Վիտոն գրավել է Լելեթեփեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։