Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա
Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակման առաջին րոպեներին Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա՝ անմիջպես մանկապարտեզի և դպրոցի հարևանությամբ: Այս մասին գրել է Արցախի տեղեկատվական շտաբն ու հրապարակել լուսանկաներ:
Արցախի տեղեկատվական շտաբը նաև լուսանկարներ է հրապարակել՝ սեպտեմբերի 27-ին՝ ադրբեջանական ագրեսիայի առաջին րոպեներին, թշնամու հրետակոծության հետևանքով վնասված Ստեփանակերտի բնակելի տնից, որը գտնվում է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության և «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության շենքերի անմիջական հարևանությամբ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ-ն արձանագրել է քաղաքացիական չորս զոհերի անուններ
- Արցախում ադրբեջանական հրետակոծության հետևանքով զոհվել է 9-ամյա երեխա
- Ադրբեջանի ԱԹՍ-ի խոցումը Ստեփանակերտի երկնքում
- Արցախում Ադրբեջանի կրակից սպանված խաղաղ բնակիչները տատ ու թոռ են. նախագահի խոսնակ
- Ստեփանակերտում ամենաբնակեցված հատվածում բնակվող ընտանիքը հրաշքով է փրկվել
- Ստեփանակերտում վնասված բազմաբնակարան շենքից կադրեր են հրապարակվել
- Արցախցի պատգամավոր. Ստեփանակերտում խուճապ չկա
- Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում Ստեփանակերտը. Վահրամ Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին