Ադրբեջանը Վարդենիսից բացի նաև գյուղերի քաղաքացիական օբյեկտներն է թիրախավորել. Հովհաննիսյան
«Մեր հետևում քաղաքացիական ավտոբուս է, որին արդբեջանական զինուժը թիրախավորել է մարտական ԱԹՍ-ով և այրել։ Բարեբախտաբար որևէ քաղաքացի կոնկրետ այս հարվածից չի տուժել»,- այսօր Վարդենիսում անցկացվող ճեպազրույցի ընթացքում ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր Վարդենիս քաղաքում մարտական ԱԹՍ-ի կողմից մարդատար ավտոբուսի խոցման մասին։
Նրա խոսքով, խաղաղ բնակչությանը, քաղաքացիական օբյեկտներին ու ենթակառուցվածքներին վնասներ են հասցվել ադրբեջանական զինված ուժերի կողմից.
«Վարդենիսի որոշ համայնքներ էլի թիրախավորված են։ Սա փաստական ապացույց է, որ ցույց տանք, ապացուցենք՝ ՀՀ տարածքը կոնկրետ ենթարկվել է ագրեսիայի»։
Հարցին, թե էլ որ համայնքներում են եղել խաղաղ բնակչությանն ուղղված հարվածներ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց՝ այս պահի դրությամբ կա ինֆորմացիա, որ Վարդենիսից բացի Մեծ Մասրիկի և մեկ այլ գյուղի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու օբյեկտներն են թիրախի տակ։
Ինչ վերաբերում է Արցախին, ապա ռազմական փորձագետը նշեց, որ երրորդ օրն է՝ խոսվում և ներկայացվում է Հադրութում ու Մարտունիում հակառակորդի կրակից տուժած քաղաքացիական անձանց մասին։
Հարցին, թե քանի՞ քաղաքացիական անձ է տուժել Վարդենիսում, Արծրուն Հովհաննիսյանը հստակ չպատասխանեց, քանի որ նոր է ժամանել Վարդենիս։
Նա տեղեկացրեց, որ արդեն հանդիպել է Վարդենիսի ՏԻՄ ներկայացուցիչներին. նրանք դեռ ամբողջական տեղեկություններ չեն հավաքագրել. «Այդ մասին լրացուցիչ կհայտնենք»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդենիսում ավտոբուսի այրման հեևանքով զոհեր ու վիրավորներ չկան
- Դեռ հստակ չէ՝ քանի հոգի է եղել այրվող ավտոբուսում. Վարդենիսի ԲԿ
- Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսն է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան