Կան տեսակետներ, որ Ալիևը Թուրքիայի պատվերն է կատարում. ադրբեջանագետ
«Արդեն 48 ժամից ավելի է՝ Ադրբեջանը չի կարողանում գրանցել նախատեսված հաջողությունները: Սա նշանակում է, որ Ադրբեջանը լուրջ օգնության կարիք ունի»,- ասուլիսում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:
Նրա խոսքով, Թուրքիան կարող է զորքային օգնություն էլ ցուցաբերել, քանի որ Էրդողանը Ալիևին պաշտոնապես խոստացել է, որ նրանք Ադրբեջանին կմատուցեն ցանկացած ծավալի, որակի քանակության օգնություն, որն Ադրբեջանը կցանկանա:
«Եթե Ադրբեջանը խնդրի զորքային աջակցություն, հավանաբար, Թուրքիան դա կտրամադրի: Բայց կարևոր նոուանս կա՝ ոչ թե որպես Թուրքիայի զորք, այլ իր զինվորներին կհագցնի ադրբեջանական ռազմազգեստ ու կուղարկի պատերազմի: Սա կարևոր է, քանի որ Թուրքիան դժվար թե ռիսկ անի մտնի Հայաստան իր դրոշի տակ»,- ասաց Ա. Ադիբեկյանը:
Նա հիշեցրեց, որ 2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո Յուրի Խաչատուրովն ասել էր՝ «մենք ադրբեջանական բանակին հասցրել ենք այնպիսի վնաս, որ նրանցից կպահանջվի 4-5 տարի, որ կարողանան այդ վնասը վերականգնել», ու այդպես էլ եղավ, անցել է 4,5 տարի, Ադրբեջանն իր վնասները վերականգնել է և ռազմական գործողություններ սկսելու համար հարմար ժամանակ էր:
«Հիմա կորոնավիրուս է, սահմանները փակ են, աշխարհը զբաղված է լրիվ ուրիշ խնդիրներով, իսկ Ադրբեջանն իրեն այնքան ուժեղ էր զգում, գումարած Թուրքիայի խոստացած աջակցությունը: Կան տեսակետներ, որ Ալիևն, այսպես ասած, Թուրքիայի պատվերն է կատարում, քանի որ Թուրքիային այստեղ պետք էր ռազմական գործողություն հրահարել, որպեսզի այլ խնդիրներից աշխարհի ուշադրությունը շեղի»,- ասաց ադրբեջանագետը:
Ա.Ադիբեկյանը նշեց, որ դեռ սեպտեմբերի 21-ին էր Իլհամ Ալիևը հայտարարել՝ բանակցելու բան չունեն, տարածքները պետք է հետ տան, հակառակ դեպքում պատերազմ է սկսում:
«Սա է եղել նրա խոսքը: Նա ոնց ասել է, այդպես էլ եղել է: Իսկ դիվանագիտությունն այդ պահին ո՞ւր էր: Այնպես որ հիմա դիվանագիտականով չգիտեմ ինչ կարող է լինել: Հավանաբար, ոչինչ: 48 ժամ է բոլորը պահանջում են վերադառնալ բանակցային սեղան, հրադադար, բայց ոչ մի վայրկյան անգամ չի նվազել այդ գրադուսը: Հետևաբար, եզրակացնում եմ, որ դիվանագիտական խողովակներով առայժմ ոչ մի արդյունքի չի լինի հասնել»,- ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքերն ու ռուսները աշխարհում մի քանի տեղ կռվում են իրար դեմ. Կարեն Վրթանեսյանը
- Միրոնով․ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ակնհայտորեն նպաստում է այս հակամարտության զարգացմանը
- Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանը հրետակոծեց Վարդենիս քաղաքը Թուրքիայի ԱԹՍ-ների կիրառմամբ
- Արցախի ՊԲ-ն հաջողությամբ կասեցնում է Ադրբեջանի գրոհները՝ պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ
- Արցախի ՊԲ-ն Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացվել է Ադրբեջանի երկու ուղղաթիռ. ՊՆ
- Մարկեդոնով․ Թուրքիայի ադրբեջանամետ դիրքորոշումը նորություն չէ, բայց աջակցության նման մասշտաբը նոր իրավիճակ է
- Այս պահին Վարդենիսի ուղղությամբ կորուստներ չունենք. ՊՆ ներկայացուցիչ
- ՊՆ. Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ
- Reuters. Թուրքիան սիրիացի գրոհայիններ է տեղափոխում Ադրբեջան․ հաստատել են զինյալները
- ՊՆ խոսնակ. Մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները
- Նիկոլ Փաշինյանն Անգելա Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար
- ՊԲ-ն կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է տեղափոխել թշնամու տարածք. Արցախի ԱԺ նախագահ
- Մնացականյանն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանին Թուրքիայի անվերապահ աջակցության վերաբերյալ
- Լրջագույն մտահոգություն է առաջացնում տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում. ԱՀ ԱԳՆ
- Ալիևը երկու շաբաթ շատ հստակ ասում էր՝ դուրս են գալու բանակցային գործընթացից և սկսում են պատերազմ. փորձագետ
- Փորձագետ. Պաշտոնական մակարդակով ադրբեջանական կողմից ես նման լկտիություն չեմ հիշում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին