Արցախի ՄԻՊ-ն արձանագրել է քաղաքացիական չորս զոհերի անուններ
Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանը ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորելու դեպքերի վերաբերյալ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մեկնարկած փաստահավաք առաքելության ընթացքում պարզվել են չորս քաղաքացիական անձանց անուններ, որոնք զոհվել են ադրբեջանական հրետակոծությունների ու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով քաղաքացիական բնակավայրերում: ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հրապարակել է քաղաքացիական չորս զոհերի անունները.
1. Վիկտորիա Գևորգյան, Մարտունի քաղաք, ծնվել է 2011թ., սպանվել է հրետակոծության հետևանքով իրենց տան բակում: Միաժամանակ վիրավորումներ են ստացել նաև Վ. Գևորգյանի մայրն ու եղբայրը:
2. Էլլադա Բալայան, Մարտունի քաղաք, ծնվել է 1961թ., սպանվել է հրետակոծության հետևանքով իր տան բակում:
3. Լեսմոնիա Ստեփանյան, Հադրութ քաղաք, ծնվել է 1941թ., սպանվել է անօդաչու թռչող սարքի հարվածից իր բնակարանում: Լ. Ստեփանյանը 1992թ. կրկին իր տան բակում ականի պայթյունից կորցրել էր ձեռքը, այնուհետև պատերազմում զոհվել է նրա որդին:
4. Էրիկ Գրիգորյան, Ստեփանակերտ քաղաք, ծնվել է 1996թ., սպանվել է հրետակոծության հետևանքով Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղի մոտակայքում:
Պաշտպանը շարունակում է փաստահավաք առաքելությունը, որի շրջանակներում արձանագրվել է ավելի քան 30 քաղաքացիական անձի վիրավորում, 4 զոհ և մեծածավալ գույքային ու ենթակառուցվածքային վնասներ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՊԲ-ն Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացվել է Ադրբեջանի երկու ուղղաթիռ. ՊՆ
- Արցախի ՊՆ. Մարտունիի զորամասի վերաբերյալ Ադրբեջանի տարածած տեղեկությունները բացարձակ ապատեղեկատվություն են
- Արցախում ադրբեջանական հրետակոծության հետևանքով զոհվել է 9-ամյա երեխա
- ՀՀ ՄԻՊ-ն Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի թիրախային զինված հարձակումների մասին զեկույց է ուղարկել ՄԱԿ
- Արցախի ՄԻՊ. Քաղաքացիական անձանց շրջանում երկու զոհ ունենք, 30-ից ավելի վիրավոր
- Արցախում Ադրբեջանի կրակից սպանված խաղաղ բնակիչները տատ ու թոռ են. նախագահի խոսնակ
- Արցախի ՄԻՊ աշխատակազմը մեկնարկել է փաստահավաք առաքելություն
- Արցախում մարդու իրավունքների այս կոպիտ խախտումները Ժնևի կոնվենցիաների բացարձակ ոտնահարումներ են. ՄԻՊ
- Հայ երեխաների, կանանց և ԼՂ ողջ բնակչության կյանքն ու առողջությունը իրական վտանգի տակ են. ՀՀ ՄԻՊ
- Ոսկե մեդալակիր. Եթե գյուղում պարի խումբ լիներ, հաստատ ուշուի փոխարեն պարել կսովորեի…