Թոմ Քաթինա․ Ամուր մնա՝ Արցախ ու Հայաստան
«Սիրելի հայ ընկերներ, այստեղ՝ Նուբա լեռներում, մենք աղոթում ենք ձեզ համար ու Արցախում մարտերի խաղաղ լուծման համար։ Ամուր մնա՝ Արցախ ու Հայաստան»,-այս մասին թվիթերում գրել է 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր, ամերիկացի միսիոներ, բժիշկ Թոմ Քաթինան։
Նշենք, որ բժիշկ Քաթինան 2008 թվականից իր գործունեությունն իրականացնում է Սուդանի Նուբա լեռների Գիդել քաղաքում։ Նուբա լեռների շրջանը 2011 թվականից ակտիվ կոնֆլիկտային գոտի է համարվում, և Քաթինան 750.000 բնակչություն ունեցող այս շրջանի միակ վիրաբույժն է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանը խախտելով հրադադարի ռեժիմը, Լեռնային Ղարաբաղի սահմանագծի ողջ երկայնքով նախաձեռնել է լայնածավալ ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ։ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում կան տասնյակ զոհեր, այդ թվում խաղաղ բնակիչներ ու երեխաներ։
Dear Armenian friends, here in Nuba Mountains we are praying for you and for the peaceful resolution to the fight in #Artsakh. Stay strong! #ArtsakhStrong #ArmeniaStrong
— Tom Catena (@CatenaTom) September 29, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան