Իրանը նախազգուշացնում է` իր սահմաններին սխալ նշանառություններ չանել
Իրանի սահմանային ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզային նախազգուշացրել է Հայաստանին և Ադրբեջանին՝ խուսափել Իրանի սահմանակից շրջաններում սխալ գործողություններից: Այս մասին գրում է farsnews-ը։
«Մենք նրանց զգուշացնում ենք, որ ոչ մի փամփուշտ չպետք է արձակվի դեպի մեր սահմանները: Երկու ականանետերը սխալմամբ հարվածել են մեր սահմանների մերձակա տարածքներին, և մենք նրանց տեղեկացրել ենք այդ մասին, և հուսով ենք, որ խաղաղություն կհաստատվի», - երկուշաբթի Թեհրանում լրագրողներին ասել է գեներալ Ռեզային:
Նա կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին՝ բանակցությունների միջոցով լուծել իրենց խնդիրները և ասել. «Իհարկե, մենք վերահսկում ենք նրանց կրակային գործողությունները և այդ բախումներից նրանցից ոչ մեկը չի օգտվելու, քանի որ մյուսները կարող են չարաշահել իրավիճակը»:
Գեներալ Ռեզային ասել է, որ ինքը հաղորդագրություններ է ուղարկել երկու երկրների սահմանապահ մարմինների իշխանություններին:
Նշենք, որ երկու ականանետերը Իրանի տարածքում էին հայտնվել Ադրբեջանից։
Իրանը Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում խուսափել լարվածությունից՝ շեշտելով տարածաշրջանային խաղաղության անհրաժեշտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան