Արմանը պատերազմի առաջին իսկ օրվանից սահմանին է կանգնած, Վարշամը կամավոր է գրվել. Նարինե Գրիգորյան
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ հայտնում է, որ թատրոնի տնօրեն, դերասան Արման Նավասարդյանն ու դերասան Վարշամ Գևորգյանը մեկնում են Արցախ:
«Իմ խաղընկերնե՜րը...
Արմանը պատերազմի առաջին իսկ օրվանից սահմանին է կանգնած, Վարշամը կամավոր է գրվել, մեկնում է Արցախ։
«Իմ սո՜ւրբ հայրենիք,
Դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես,
Ոչ լեզվիս վրա...»:
Այսպես է ծնվում ճշմարիտ արվեստը` սրտից:
Հպարտանո՜ւմ եմ։
Շուտ հաղթեք ու վերադարձեք, արվեստում նոր հորիզոններ ունենք գրավելու»,- գրել է Նարինե Գրիգորյանը։
Նշենք, որ Նարինե Գրիգորյանը, Արման Նավասարդյանն ու Վարշամ Գևորգյանը միսին հանդես են գալիս «Հաղթանակի գենեզիսը» ներկայացման մեջ:Բեմադրիչը Նարինե Գրիգորյանն է: Վավերագրական ներկայացումը դերակատարների հուշերի հիման վրա է:
«Հաղթանակի գենեզիս» ներկայացման երեք հերոսների պատմությունները ծավալվում են 1990-ականներին, երեք տարբեր վայրերում` Արցախի ամենաթեժ կետերից մեկում, սահմանամերձ մի գյուղում և մութ ու ցուրտ Երևանում` կազմելով երեք միահյուսվող սյուժետային գիծ: Միմյանցից ֆիզիկապես հեռու գտնվող երեխաները, կարծես, երկխոսության մեջ են մտնում, արձագանքում մեկմենկու, կիսում իրենց հոգսերն ու ուրախությունները: Նրանց յուրաքանչյուր պատմություն մի փոքրիկ հաղթանակի արձանագրություն է, հաղթանակ թշնամու, ծանր պայմանների և սեփական վախերի հանդեպ: Մանկական այդ մաքուր ու միամիտ հերուսությունները, կարծես, ազգի գենետիկ կոդի մասն են դարձել` արձանագրելով նրանում հաղթողի հոգեբանության ծնունդը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա
- Արցախի ՊԲ-ն Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացվել է Ադրբեջանի երկու ուղղաթիռ. ՊՆ
- Արցախի ՊՆ. Մարտունիի զորամասի վերաբերյալ Ադրբեջանի տարածած տեղեկությունները բացարձակ ապատեղեկատվություն են
- Այս պահին Վարդենիսի ուղղությամբ կորուստներ չունենք. ՊՆ ներկայացուցիչ
- Սաթի Սպիվակովա. Այս պատերազմում մենք պաշտպանում ենք մեր ժողովրդին, մեր արժանապատվությունը, մեր ազատությունը
- Աշխարհի հայերը տոմսեր են գնում՝ Հայաստան վերադառնալու և այն պաշտպանելու համար. Յուրա Մովսիսյան
- Հաղթելու և ոչնչացնելու ենք թշնամուն. Սիմոն Մարտիրոսյան
- Ստեփանակերտի ապաստարաններում
- Լևոն Արոնյան. Մենք այս անգամ էլ կհաղթենք, ես դա գիտեմ
- Հենրիխ Մխիթարյան․ Մենք ունենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք՝ առանց էքզիստենցիալ սպառնալիքի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան