Փոխադարձ հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ և խուսափել հնարավոր սադրանքներից. Սամվել Կարապետյան
«Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» նախագահ Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Այս օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները մեծ մտահոգության տեղիք են տալիս։ «Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» անունից կոչ եմ անում երկու կողմերին էլ վերադառնալ բանակցությունների սեղանին և կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել՝ նոր զոհերից, այդ թվում նաեւ՝ խաղաղ բնակչության շրջանում, խուսափելու համար։
Դիմում եմ նաև Ռուսաստանում երկու երկրների սփյուռքի ներկայացուցիչներին՝ կոչ անելով փոխադարձ հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ և խուսափել հնարավոր սադրանքներից, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով կարող են Ռուսաստանի ներսում կոնֆլիկտի էսկալացիայի բերել»։
«Հայ ձեռնարկատերերի ասոցիացիա»-ն ոչ առեւտրային կազմակերպություն է, որը հիմնվել է Ռուսաստանի եւ Հայաստանի ձեռնարկատերերի միջեւ առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված գործունեություն ծավալելու նպատակով։
Ասոցիացիայի հիմնադիրներից են ձեռնարկատերեր, որոնք իրենց գործունեության տարիների ընթացքում զգալի ներդրում են ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի խոշոր բիզնեսի զարգացման գործում, նպաստել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի, հայ-ռուսական ձեռնարկատիրության ոլորտում գործընկերային փոխհարաբերությունների ամրապնդմանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Հարակից հրապարակումներ`
- Թուրք-ադրբեջանական խմբավորումների կուտակումը ՀԱՊԿ անդամ պետության սահմանին չի կարող չանհանգստացնել մեզ. Բիյագով
- Արվում է ամեն ինչ՝ էսկալացիան դադարեցնելու, դրսից ապակայունացում թույլ չտալու համար․Հայաստանում ՌԴ դեսպան
- Արցախի ՊԲ-ն Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացվել է Ադրբեջանի երկու ուղղաթիռ. ՊՆ
- Արցախի ՊՆ. Մարտունիի զորամասի վերաբերյալ Ադրբեջանի տարածած տեղեկությունները բացարձակ ապատեղեկատվություն են
- ՌԴ-ում ՀՀ դեսպանը հումանիտար միջանցքի անհրաժեշտության մասին չի խոսել
- ՌԴ Պետդուման կոչ է անում Լեռնային Ղարաբաղում դադարեցնել կրակը
- Մոտ 20 000 ռուսաստանաբնակ հայեր ռազմական տրանսպորտ են խնդրել, որպեսզի տեղափոխի Արցախ մեկնող կամավորներին
- Երևանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ-ին. ՌԴ-ում ՀՀ դեսպան
- ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը դիմել է տեղի հայերին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին