Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցով քննարկել են իրավիճակն Արցախում
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ըստ աղբյուրի զրուցակիցները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը:
Հատկապես նշվել է կրակի դադարեցման անհրաժեշտությունն ու միջոցների ընդունումը՝ ճգնաժամի դեէսկալացիայի համար։
ՀՀ կառավարությունն էլ է լուսաբանող հաղորդագրություն տարածել, որում նշված է. «Վարչապետը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով տեղի ունեցող զարգացումներին: ՌԴ նախագահը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ և կարևորել հրադադարի ռեժիմի պահպանումն ու ապաէսկալացիայի ուղղությամբ քայլերի իրականացումը»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ում ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հանդիպումները․ Զախարովա
- Արվում է ամեն ինչ՝ էսկալացիան դադարեցնելու, դրսից ապակայունացում թույլ չտալու համար․Հայաստանում ՌԴ դեսպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան