Սոցցանցերում ադրբեջանցիների ակտիվության հիմնական նպատակը իրենց շատ լուրջ կորուստները թաքցնելն է. Տարոն Հովհաննիսյան
«Սոցցանցերում՝ Ֆեյսբուքում և Ինստագրամում, որտեղ ադրբեջանցիներն ակտիվ են, հիմնական նպատակը իրենց շատ լուրջ կորուստները թաքցնելն է»- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց արևելագետ Տարոն Հովհաննիսյանը՝ նկատելով որ Ադրբեջանում մյուս սոցիալական հարթակները և համացանցն ընդհանրապես սահմանափակված է: Նա տեղեկացմամբ, Ադրբեջանի պաշտոնական կայքերն էլ չեն գործում:
Տարոն Հովհաննիսյանը հայտնեց, որ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներն իրենց կորուստների մասին տեղեկատվություն չեն տարածում՝ փորձելով զսպել խուճապային տրամադրությունները Ադրբեջանի տարածքում: Նրա խոսքով առավոտյան դրությամբ Ադրբեջանի զոհերի պաշտոնական անվանացանկում մոտ 80 զինծառայողի անուն է, այն դեպքում, երբ իրական թվերն մի քանի անգամ շատ են:
Տարոն Հովհաննիսյանը հայտնեց, որ Արցախի ռազմաճակատի կենտրոնական ուղղությամբ երկու ինքնաթիռ է խոցվել, իսկ գիշերվա ընթացքում հայկական ուժերին հաջողվել է վերականգնել նախկինում կորցրած դիրքերը:
Անդրադառնալով Վարդենիսի ուղղությամբ ընթացող գործողություններին՝ բանախոսը հայտնեց, որ գրոհները հետ են մղվել՝ լուրջ կորուստներ պատճառելով թշնամուն:
Տարոն Հովհաննիսյանի խոսքով, հայկական զինված ուժերը հաջող գործողություններ են վարոմ, ինչի արդյունքում ադրբեջանի զինված ուժերն զգալի կորուստներ ունեն: