
Անօդաչու սարքը սպառնալի մոտեցումներ է ցուցաբերել հայ լրագրողների նկատմամբ. «Լրագրողներ առանց սահմանների»
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն անդրադարձել է երեկ ադրբեջանական անօդաչուների կողմից հայ լրագրողներին թիրախավորելու հարցին։
Կազմակերպությունը նշել է, որ լրագրողները ռազմական թիրախ չեն։ Անօդաչու սարքը սպառնալի մոտեցումներ է ցուցաբերել Tert.am լրատվամիջոցի հայ լրագրողների նկատմամբ։ Վերջններս Արցախի գյուղերից ներկայացնում են՝ ինչ է կատարվում շփման գծում։
Մենք ահազանգում և կոչ ենք անում Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին երաշխավորել լրագրողների անվտանգությունը»,- ասված է կազմակերպության թվիթթերյան էջում հրապարակված հայտարարությունում։