Ֆրանսիան հորդորում է միջազգային բանակցություններ վարել Հայաստան-Ադրբեջան բախումների վերաբերյալ
Ֆրանսիան այսօր հայտարարեց, որ կոչ է անելու բանակցություններ վարել «Մինսկի խմբի» միջև, որը ղեկավարում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները՝ փորձելու լուծել սրվող հակամարտությունը Հարավային Կովկասի երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այս մասին գրում է Reuters-ը։
«Մենք առաջիկա օրերին կսկսենք Մինսկի խմբի համակարգումը՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, ով է պատասխանատու և ելք գտնելու»,- այսօր Reuters-ին ասել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գրասենյակի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանը խախտելով հրադադարի ռեժիմը, Լեռնային Ղարաբաղի սահմանագծի ողջ երկայնքով նախաձեռնել է լայնածավալ ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ։ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում կան տասնյակ զոհեր։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին