«Մոնթե Մելքոնյան» Կիբեր Բանակը Ադրբեջանի կառավարական էլ․ փոստերից արտահանել է տվյալներ
«Մոնթե Մելքոնյան» Կիբեր Բանակը տարածել է հայտարարություն, ըստ որի, Ադրբեջանի կառավարական մի շարք էլ․ փոստերից արտահանել են մի շարք տվյալներ։
«Ձեռք բերված փաստաթղթերը ուղղակիորեն վկայում են, որ ադրբեջանական մի շարք կայքեր և սոց․ ցանցային էջեր ֆինանսավորվում և կառավարվում են Ադրբեջանի կառավարության կողմից։
Նշված բոլոր կայքերը և էջերը կենտրոնանում են բացառապես հակահայկական տեղեկատվության տարածման վրա, ինչպես նաև առանձնանում են հատուկենտ հայատյաց կոչերով։
Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական ապացույցն է։ Հիշեցնենք, որ Ադրբեջանում շարունակում են արգելափակված մնալ բոլոր սոց․ ցանցերը, հանրության ուշադրությունը նման կայքերի վրա սևեռելու նպատակով»,-ասված է տարածած հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին