Կրեմլը պետություններին հորդորում է Ղարաբաղում հակամարտության վրա յուղ չլցնել
Կրեմլը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին և Հայաստանին հնարավոր ռազմական աջակցության մասին հայտարարությունները, միայն յուղ են լցնում կրակին, և կողմերին պետք է համոզել վերադառնալ կարգավորման քաղաքական-դիվանագիտական ճանապարհին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երեքշաբթի լրագրողներին տված հարցազրույցում նման հայտարարությունը է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կրեմլը առաջին հերթին ելնում է կրակի և ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունից: Ցանկացած հայտարարություն ռազմական աջակցության կամ ռազմական ակտիվության մասին միանշանակորեն յուղ է լցնում կրակին: Մենք կտրականապես դեմ ենք դրան և համաձայն չենք հարցի այս ձևակերպման հետ»,- շեշտել է Կրեմլի ներկայացուցիչը:
«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես մեր գործընկերներին, ինչպիսին Թուրքիան է, ամեն ինչ անել, որպեսզի հակամարտող կողմերին համոզեն դադարեցնել կրակը և վերադառնալ այս երկարամյա հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական միջոցներով խաղաղ կարգավորմանը»,- ասել է Պեսկովը:
Նա շեշտեց, որ ռուսական կողմը տարբեր մակարդակներով մշտական կապի մեջ է Երևանի, Բաքվի և Անկարայի հետ: «Մենք հավաքում ենք բոլոր տեղեկությունները, թե ինչ է կատարվում շփման գծում, հետևում ենք բոլոր նորություններին, վերլուծում ենք իրավիճակը և օգտագործում ենք այս տեղեկությունները՝ մեր ապագա դիրքորոշումը ձևավորելու և ԵԱՀԿ խմբի մեր գործընկերների հետ միասին հետագա քայլերը որոշելու», - հավելել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները պետք է միանշանակ պատասխանատու դիրք ստանձնեն Լեռնային Ղարաբաղում կարգավորման համար:
«Իհարկե, դուք պետք է հասկանաք, որ լինելով ԵԱՀԿ համապատասխան խմբի պատասխանատու համանախագահ, Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես մյուս համանախագահները, պետք է ստանձնեն հավասարակշռված դիրք, պատասխանատու դիրք, զերծ ավանտյուրայից», - ասել Կրեմլի խոսնակը:
Ըստ նրա, միայն դա է Մոսկվային հնարավորություն տալիս իսկապես արդյունավետ առաջարկել իր միջնորդ դերը այս հակամարտության կարգավորման գործընթացում:
Մեկնաբանելով ռեժիսոր Կարեն Շախնազարովի հայտարարությունները, որը Մոսկվային հորդորում էր որոշել իր դիրքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետ կապված, Պեսկովը Շախնազարովին անվանեց հարգված անձնավորություն, մեծ հեղինակություն, տաղանդ և ակտիվ հասարակական գործիչ: «Նա իր կարծիքի իրավունքը ունի», - ասել Կրեմլի խոսնակը:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը մատնանշել է Ռուսաստանի Դաշնության խնդիրները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան