Այս պահին Վարդենիսի ուղղությամբ կորուստներ չունենք. ՊՆ ներկայացուցիչ
Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր: Ասուլիսում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Ադրբեջանը զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների, հրետանու հուժկու կրակի տակ փորձել է նորից հարձակումներ իրականացնել հատկապես հյուսաիային և հարավային ուղղություններով, կրելով մեծ կորուստներ՝ մոտ 60 զինծառայողի և զգալի թվով զրահատեխնիկա, հետ է շպրտվել: ՊՆ ներկայացուցչի խոսքով, այս պահին մարտերը շարունակվում են:
Ա. Հովհաննիսյանն ասաց, որ դեռ երեկ ՀՀ տարածքը ենթարկվել էր ադրբեջանական Զինված ուժերի գործողություններին, հատկապես այսօր Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ներն ու օդուժը հարված են հասցել:
«ԱԹՍ-ներ հարված են հասցրել նաև նաև խաղաղ բնակիչներին, օդուժ է կիրառվել հայկական Զինված ուժերի մարտական դիրքերի ուղղությամբ: Այս պահին այս ուղղությամբ կորուստներ չունենք: Մարտերը շարունակվում են»,- ասաց նա:
Ա. Հովհաննիսյանի խոսքով, իրավիճակն արագ է փոփոխվում:
Նա նշեց, որ այս պահին նախնական տեղեկություններով, վիրավոր էլ չկա, ընթացքում ավելի ճշտված տվյալներ կհաղորդեն:
ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ առաջին օրը, երբ Ադրբեջանը հասցրեց մասսայական օդային և հրթիռահետանային հարված, այդ օրն էլ Վարդենիսի ուղղությունը թիրախավորվել էր:
«Ճակատ բացելու մասին խոսակցությունը նոր չէ, առաջին իսկ օրվանից այս ճակատն օգտագործվել է իրենց կողմից:
Փաստացի Հայաստանի Հանրապետության տարածքը թիրախավորվել է հենց առաջին րոպեից և սա նորություն չէ: Մեր Զինված ուժերը բոլոր ուղղություններով, ներառյալ նախիջևանյան ուղղությունը, լիովին կազմ պատրաստ են, մարտունակ իրենց խնդիրները կատարելու համար»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Նախիջևանի կողմից իրավիճակը համեմատաբար հանդարտ է, զգոնությունը պահում են. «Դժվար է ասել, ընդհանրապես ինչ կարող է տեղի ունենալ: Եթե Հայաստանի Հանրապետությունը թիրախավորվել է, արդեն երկրորդական է այս կամ այն ուղղությունը»:
Նրա խոսքով, նման լայնամասշտաբ պատերազմի ժամանակ մեկ-երկու դիրք վերցնելը, տալը, ընդհանրապես մարտավարական որևէ բան իրենից չի ներկայացնում, կարևորը Զինված ուժերի ընդհանուր մարտական խնդիրները կարտարելու կարողությունն է, մարտունակությունն է, կառավարաման հստակ համակարգն է, մարտական ոգին է:
«Գրագետ են աշխատում հայկական բանակի Զինված ուժերը, հատկապես հրետանավորները, դիպուկ են խոցում, հստակ են կառավարում կրակը»,- ընդգծեց ՊՆ ներկայացուցիչը:
Նա նշեց, որ Բաքուն րոպեներ առաջ ապատեղեկատվություն է տարածել իբրև բարձրաստիճան զինվորականների կորստի, Մարտունի զորամասի ամբողջական ոչնչացման մասին, ինչն իրականությանը չի համապատասխանում:
«Հայտարարությունն անգամ խոսում է ներկայացված ցածր որակի, ցածր մակարդակի զինվորական գիտելիքների մասին: Իրենք նշել են՝ զորամասն ամբողջովին ոչնչացված է: Այդպիսի բան չկա, այդպիսի բան շատ չի էլ լինում:
Հասկանալով, որ կրում են պարտություն, պլանները չեն իրականանում, ունեն չափազանց մեծ կորուստներ, մենք էլ ունենք կորուստներ, բայց անհամադրելի են, դրա համար փորձելու են մշտապես իրենց հասարակությանը կերակրող նյութեր հորինել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ պահեստազորայինները դեռևս ներգրավված չեն պատերազմում. «Այնպես չէ, որ նրանց տարվում ու անմիջապես մարտի են նետվում։ Մեր Զինված ուժերը հրատապ նման խնդիր չունի: Մեր Զինված ուժերը իր մարական խնիդիրները հստակ կատարում է, պահեստազորի ներգրավուծությունն ունի հատուկ ընթացակարգ՝ որոշակի ժամանակ հետո, որոշակի խնդիրներով»:
Հարակից հրապարակումներ`
- Դեռ հստակ չէ՝ քանի հոգի է եղել այրվող ավտոբուսում. Վարդենիսի ԲԿ
- Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսն է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից
- ՊՆ. Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ
- ԱԳՆ. Ադրբեջանի նախապատրաստվում է մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել ՀՀ դեմ
- ՊՆ խոսնակ. Մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները
- Արցախի ՊՆ-ն հրապարակել է նահատակված ևս 26 զինվորների անունները
- ՊԲ-ն կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է տեղափոխել թշնամու տարածք. Արցախի ԱԺ նախագահ
- ՊԲ 46 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով
- Ադրբեջանի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է. ՊՆ
- ՊՆ. Հարավային ուղղությամբ համեմատաբար հանգիստ է
- Արցախի ՊՆ. Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու վերաբերյալ լուրերը ճիշտ չեն
- Առավոտյան Վարդենիսի ուղղությամբ են հարվածներ եղել. Հովհաննիսյան
- Մարտունի-Վարդենիս ճանապարհին վթարի հետևանքով կան տուժածներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին