«Ադրբեջանի զինված ուժերը ձախողել են». Վարչապետի հարցազրույցը «60 րոպե» հաղորդմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակվող «60 րոպե» ծրագրի եթերում պատասխանել է ղարաբաղյան հակամարտության գոտում սրման վերաբերյալ հարցերի։ Որպես վերջին նորություն նա նշել է այն, որ Ադրբեջանի ԶՈւ-ն այսօր արդեն ռմբակոծել է Հայաստանի գյուղերը և հիշեցրել, որ մինչ այդ՝ օգոստոսի 27-ին Արցախի խաղաղ բնակչությունը հարձակման է ենթարկվել ադրբեջանցի, այսօր էլ թուրք զինվորականների կողմից. «Նրանք հրետանի և համազարկային կրակի համակարգ են կիրառել: Ցավոք, ունենք զոհեր ոչ միայն զինծառայողների, այլ նաև քաղաքացիական բնակչության շրջանում»։
Սակայն, ինչպես ընդգծել է վարչապետը, Ադրբեջանի զինված ուժերը ձախողել են իրենց ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքի կատարումը և չեն կարողացել ոչ մի հաջողության հասնել ռազմաճակատում. «Այսինքն, նրանք չեն կարողացել լուծել իրենց խնդիրը: Եվ ես հույս ունեմ, որ սա կհամոզի Ադրբեջանին, որ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի: Կա միայն խաղաղ և բանակցային գործընթաց կոնֆլիկտի համար, և յուրաքանչյուր որոշում պետք է ընդունելի լինի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան