Այլևս հավասարության նշան չդնե՛ք Արցախի և Ադրբեջանի միջև. ակցիա Երևանում
Այս պահին մի շարք քաղաքացիներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ ակցիա են իրականացնում։ Նրանց պահանջն է՝ այլևս հավասարության նշան չդնել Արցախի և Ադրբեջանի միջև։
Ակցիայի մասնակցիները նշում են, որ այս պահին հայ ժողովուրդն իր հայացքը հառել է դեպի Արցախ, դեպի հայրենի սահման։ Նրանց խոսքով, անցնող օրերին հայ ազգը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երբ թշնամին փորձում է զենքի ուժով իրեն բան պարտադրել, ինքը դառնում է միասնական, դառնում է անկոտրում։
«Ադրբեջանը և Թուրքիան, սանձազերծելով նոր պատերազմ, ևս մեկ անգամ եկան փաստելու, որ հայ ժողովուրդն իր անվտանգության միակ երաշխավորն է։ Մենք պետք է ապավինենք միայն մեջ ուժերին, քանի որ միջազգային հանրությունն այս հարցով լուռ է։ Եվ միջազգային կազմակերպությունները ևս ունեն անելիք ու պարտականություններ, որոնք տարբեր ամբիոններից բազմիցս հնչեցրել են։ Նրանք դեռ չեն տվել իրադարձությունների անկողմնակալ գնահատական, իսկ ոչինչ չասող ու հավասարության նշան դնող հայտարարությունները Ադրբեջանին տուրք են տալիս՝ ավելի լկտի քայլերի։ ՄԱԿ-ը, որպես միջազգային անվտանգության համակարգի երաշխավոր, պարտավոր է գործուն քայլերով սանձել Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական պահվածքը։ Ավելին, ՄԱԿ-ն ունի կոնկրետ կանոնադրային պարտականություններ, որոնցով պետք է պահպանի միջազգային հումանիտար իրավունքը՝ այդ թվում նաև չճանաչված պետությունների բնակիչների համար»,- իրենց՝ ՄԱԿ-ին ուղղված նամակի բովանդակությունը ներկայացրեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա շեշտեց, որ Հայաստանը դրսից օգնության ակնկալիք չունի, քանի որ նա ունի իր անվտանգության իրական երաշխավորը՝ հայկական բանակը, բայց, միևնույն ժամանակ, միջազգային կազմակերպություններն ունեն հստակ պարտավորություններ, որոնց չկատարելը ամեն օր հանգեցնելու է նոր մարդկային զոհերի և հումանիտար աղետների։
Հարակից հրապարակումներ`
- Թոմ Քաթինա․ Ամուր մնա՝ Արցախ ու Հայաստան
- Ինչպես ֆինանսական աջակցություն ցուցաբերել Արցախին
- Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ
- Արցախի ՊԲ-ն հաջողությամբ կասեցնում է Ադրբեջանի գրոհները՝ պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան