ԱԱԾ. Արցախում ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններն ուղարկվում են արտասահմանյան համարներից
Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ ԱԱԾ թեժ գծին բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր են ստացվում այն մասին, որ իրենք տարբեր հեռախոսահամարներից Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ անհանգստացնող բնույթի տարօրինակ հաղորդագրություններ են ստանում:
ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ, Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նմանատիպ հաղորդագրություններն ուղարկվում են արտասահմանյան, ինչպես նաև բջջային հավելվածներով գեներացված ՀՀ բջջային օպերատորների համարանիշների նմանությամբ կեղծ հեռախոսահամարներից և նպատակ են հետապնդում խուճապ ստեղծել հայ հասարակության շրջանում:
«Կոչ ենք անում տուրք չտալ ապատեղեկատվությանը, չտրվել սադրանքների և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,-նշում են ԱԱԾ-ից։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն՝ սնունդ, դեղորայք, սննդամթերք հավաքելու նախաձեռնությունների մասին
- ԱԱԾ. Հակառակորդը կարող է ֆեյսբուքյան գրառումներն օգտագործել սադրանքների համար
- ԱԱԾ. Ամերիկյան կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին