Սաթի Սպիվակովա. Այս պատերազմում մենք պաշտպանում ենք մեր ժողովրդին, մեր արժանապատվությունը, մեր ազատությունը
Դերասանուհի, գրող Սաթի Սպիվակովան Ինսթագրամի իր էջում գրառմամբ անդրադարձել է արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով Ադրբեջանի հարձակմանը:
«Իմ սերունդը` ԽՍՀՄ-ում ծնված երեխաները, հիշում են, երբ ինչպես մանտրա, կրկնվոմ էր`«միայն թե պատերազմ չլինի»: Մենք հավատում էինք ադ խոսքերին, մեզ թվում էր, որ եթե բոլորս միասին ընկերաբար դա ուզենայինք, պատերազմ չէր լինի: Բայց մեր դարում արդեն որերորդ անգամ պատերազմը վերադառնում է՝ դաժան, գարշելի, անմարդկային և անիմաստ ..
Երեկ (սեպտեմբերի 27) Արցախում նորից սկսվել է պատերազմ: Միտքս հրաժարվում է հավատալ դրան: Միտքն այն է, ինչը մեզ տարբերում է կենդանիներից, չնայած որ հաճախ կենդանին ավելի խելացի է, քան մարդը: Պատերազմը չի կարող ինքնաբերաբար սկսվել, ինչպես փոթորիկը: Այն պլանավորում են, պատրաստվում, տալիս են կանաչ լույս: Այն վարում են տղամարդիկ, ովքեր ունեն ընտանիքներ, երեխաներ, ծնողներ, սիրված կանայք: Նրանք, ովքեր երեկ պատերազմ սկսեցին իմ ժողովրդի դեմ, դադարեցրեք:
Մտածեք: Հայաստանին պատերազմ պետք չէ: Մենք այն չենք սկսել: Բոլորը գիտեն այդ մասին: Այս պատերազմում մենք պաշտպանում ենք մեր ժողովրդին, մեր արժանապատվությունը, մեր ազատությունը:
Ես հետևում եմ իրադարձություններին, ամեն ինչ արագ է լինում: Ցավոք, արդեն զոհեր կան, նրանց թիվն աճում է ... Ես նայում եմ կամավորների (այս մեկը `երեք սերունդ պապը, հայրը, որդին) լուսանկարները և ավելի ու ավելի եմ համոզվում, որ մեր ժողովրդի ամենահզոր զենքը միշտ եղել է և կլինի հայկական ոգին: Իսկ ոգին հնարավոր չէ հաղթել: Իմ սիրտն այսօր նրանց հետ է, ովքեր գնացել են կռվելու, և նրանց հետ, ովքեր աղոթում են և սպասում են տանը: Տե՛ր, պահպանիր Հայաստանը»,- գրել է Ս.Սպիավակովան:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհի հայերը տոմսեր են գնում՝ Հայաստան վերադառնալու և այն պաշտպանելու համար. Յուրա Մովսիսյան
- ՊՆ խոսնակ. Մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները
- Արցախի ՊՆ-ն հրապարակել է նահատակված ևս 26 զինվորների անունները
- Ադրբեջանի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է. ՊՆ
- Լևոն Արոնյան. Մենք այս անգամ էլ կհաղթենք, ես դա գիտեմ
- Հենրիխ Մխիթարյան․ Մենք ունենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք՝ առանց էքզիստենցիալ սպառնալիքի