Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացրել։
Նա գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնամասշտաբ հարձակմամբ սանձազերծված պատերզամի կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Գեներել-գնդապետ, Արցախի հերոս պարոն Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ` իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով օժանդակելու համար Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին»։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 13։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) շարունակվելու է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան