Մարկեդոնով․ Թուրքիայի ադրբեջանամետ դիրքորոշումը նորություն չէ, բայց աջակցության նման մասշտաբը նոր իրավիճակ է
«Ղարաբաղում իրավիճակի ներկայումս սրման համար մի քանի պատճառ կա. Առաջինը, որն, ինչպես ինձ թվում է, բանակցային դինամիկայի բացակայությունն է: Հաջորդ կարևոր պահն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, յուրաքանչյուրն իր պատճառներով, որոշակիորեն թուլացրել էր ուշադրությունը ղարաբաղյան կարգավորման դինամիկային», -այս մասին Euronews-ին ասել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (MGIMO) առաջատար հետազոտող Սերգեյ Մարկեդոնովը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։
Մարկեդոնովը նշում է, որ ԱՄՆ-ում ուշադրության կենտրոնում են ընտրությունները, իսկ արտաքին քաղաքականության մեջ Բալկաններն ու Մերձավոր Արևելքն են: Ֆրանսիան եվրոպական օրակարգով է և Միջերկրական ծովով, Ռուսաստանում՝ այժմ իրավիճակը Բելառուսում, բարդ հարաբերություններն Արևմուտքի հետ։
«Թուրքիայի ադրբեջանամետ դիրքորոշումը նորություն չէ, բայց այդ աջակցության նման մասշտաբը, այդպիսի կենտրոնացումը, թերևս, նոր իրավիճակ է»,-ասում է Մարկեդոնովը։
Մարկեդոնովը նշում է, որ այս իրավիճակում, այս երկու ամսվա ընթացքում մենք տեսնում ենք Թուրքիայի դիրքերի ուժեղ ամրապնդում:
«Թուրքիան, ընդգծում եմ, ոչ թե համանախագահ է, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ: Բայց սա Մինսկի խմբի միակ անդամն է, որն աջակցում է Ադրբեջանին՝ առանց որևէ նրբերանգների: Հիշեցնեմ, որ հուլիսին ադրբեջանա-թուրքական խոշոր վարժանքներ էին տեղի ունեցել: Թուրքիայի պաշտոնյաների կողմից բազմաթիվ հայտարարություններ եղան ԵԱՀԿ-ի և, մասնավորապես, Մինսկի խմբի անարդյունավետության մասին: Էրդողանի կողմից կային կոշտ հայտարարություններ, օրինակ՝ ՄԱԿ-ի 75-րդ Գլխավոր ասամբլեայում, Հայաստանի վերաբերյալ: Այստեղ, հավանաբար, գործոնների նման համադրությունը դեր խաղաց»,-ասում է Մարկեդոնովը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանը խախտելով հրադադարի ռեժիմը, Լեռնային Ղարաբաղի սահմանագծի ողջ երկայնքով նախաձեռնել է լայնածավալ ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ։ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում կան տասնյակ զոհեր, այդ թվում խաղաղ բնակիչներ, երեխաներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին