ԱԳՆ. Ադրբեջանի նախապատրաստվում է մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել ՀՀ դեմ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության վերաբերյալ.
«Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ:
Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ:
Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հետագա ապակայունացման Ադրբեջանի փորձերը, որոնց հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Մնացականյանն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանին Թուրքիայի անվերապահ աջակցության վերաբերյալ
- Լրջագույն մտահոգություն է առաջացնում տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում. ԱՀ ԱԳՆ
- ԱԳՆ խոսնակը՝ Արցախի անկախության հնարավոր ճանաչման մասին
- Էսկալացիայի մասշտաբների վերջնակետը տեսանելի չէ. Զոհրաբ Մնացականյան
- Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան. ՀՀ ԱԳՆ
- Հունաստանն արեց այն, ինչը դատապարտում է․ հունական սոցցանցը պայթել է Ղարաբաղի վերաբերյալ երկրի ԱԳՆ հայտարարությունից