Ախալցխայի հայ համայնքը պահանջում է բացել հայ-վրացական սահմանն՝ Արցախ գնալու համար
Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հետևորրդներն այսօր աղոթել են ահմանին զոհված ու մարտնչող զինվորների համար։ Մինչ այդ հավաք է իրականացվել՝ սահմանը բացելու պահանջով։ Հավաքի հիմանական նպատակն է եղել քննարկել քայլերը, որպեսզի հասկանան, թե ինչպես կարող են դրամահավաք անել՝ բանակ ուղարկելու համար, ապա իրենց Հայաստան հասնելու և Արցախ ուղևորվելու հարցերը:
Ուղիղ եթերում ընթացող հավաքում հոգևորականները կոչ էին անում հանգստություն պահպանել՝ ասելով, որ էմոցիաները պահեն սահմանի համար, իսկ հիմա հանդարտություն է պետք, որպեսզի կարողանան քննարկել քայլերի հաջորդականությունը։
Եկեղեցու հոգևոր հովիվ Խորենը, դիմելով մասնակիցներին, ասաց նաև, որ եկեղեցին ինքն ու պատերը չեն, եկեղեցին համայնքի ամեն մի անդամն է, որ բոլորն այստեղ հավասար են, որովհետև հայրենիքին ծառայելու գործում առավելներ ու պակասներ չկան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան