Ադրբեջանն ունի 790 զոհ. ՊՆ ներկայացուցիչ
«Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը՝ գրեթե սահմանի ողջ երկայնքով, մասնավորապես թեժ են եղել հյուսիսային և հարավային ուղղությունները։ Հայկական բանակի ստորաբաժանումները, վարելով թեժ մարտեր, արձանագրել են շեշտակի, զգալի հաջողություններ»,- ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ օրվա ընթացքում խոցել են Ադրբեջանի բազում քանակի զրահատեխնիկա, ԱԹՍ-ներ, կենդանի ուժ։
ՊՆ ներկայացուցչի ներկայացրած տվյալներով, ընդհանուր առմամբ, պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր՝ Ադրբեջանը կորցրել է կենդանի ուժ՝ 790 զինծառայող, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ, որտեղ ընթացել են բավականին համառ և դժվար մարտեր։ Մոտավոր տվյալներով, կա 1900 վիրավոր՝ Ադրբեջանի բոլոր ստորաբաժանումներում միասին վերցրած։
Նրա խոսքով, հայկական Զինված ուժերի ստորաբաժանումները հակատանկային և հրետանային միջոցներով խոցել է հակառակորդի 137 տանկ և զրահատեխնիկա, ոչնչացվել է հակառակորդի 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ։
«Այսպիսով, մարտերը շարունակվում են, մեր Զինված ուժերը հստակ կատարում են իրենց մարտական խնդիրները, հակառակորդի բոլոր հարձակողական գրոհները, փորձերը հետ են մղվում համապատասխան կորուստներ պատճառելով»,- ասաց Ա.Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այսօր աննախադեպ էր այն իմաստով, որ հարձակման ենթարկվեց Հայաստանի Վարդենիսի տարածաշրջանը՝ ավիացիոն և հրթիռային, օդային հարձակման այլ միջոցներից, մասնավորապես մարտական ԱԹՍ-ներից։
«Թուրքական ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները, որոնց մասին բարձրաձայնվել էին մեր կողմից, գտնվում էին երկար ժամանակ Ադրբեջանի տարածքում և առաջին իսկ օրվանից մասնակցել են ադրբեջանական օդուժի և այլ հարձակողական միջոցների գործողությունների համակարգմանը, այսօր խոցել են ՀՀ ռազմաօդային ուժերին պատկանող ՍՈւ -25 կործանիչը, օդաչուն մահացել է։
Ադրբեջանը շտապեց հերքել, ընդ որում շատ ծիծաղելի, անհնարամիտ բառապաշարով ՝ նշելով, որ նման ինքնաթիռ ադրբեջանական ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ չկա։ Մենք շատ լավ գիտենք, որ դա Ադրբեջանի ռազմաօդային ուժերին չեն պատկանում, պատկանում են Թուրքայի ռազմաօդային ուժերին և այդ մասին շատ հստակ նշեցինք»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ որևէ մեկի մոտ որևէ խուճապ չկա, ամեն ինչ հստակ կառավարվում է, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ԶՈւ ղեկավարությունը, տեղի հրամանատարները, ինքնակառավարման մարմիները ամեն ինչ հստակ վերահսկում և իրականացնում են։
Դիրքերի կորստի մասին հարցին ի պատասխան՝ ՊՆ ներկայացուցիչն ասաց. «Խնդրում եմ՝ դիրքերի առանձին կորուստների, ձեռքբերումների մասին առանձնահատուկ անդրադարձ չկատարել։ Մենք կարող է ունենանք ինչ-որ դիրք վերացրած, ինչ-որ դիրք հանձնած, դա բացարձակ էական չէ։ Այս պատերազմն առանձին դիրքերի պատերազմ չէ, սա ավելի մեծ նշանակության պատերազմ է»։
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ հրամանատարի տեղակալ. Այսօր հակառակորդը կորցրել է 17 տանկ
- Արթուր Ստեփանյան. Այսօր ՊԲ ստորաբաժանումները հետ են վերցրել նախկին օրերին կորցրած որոշ դիրքեր
- Ինչպես են ադրբեջանական «ՏՕՍ-1Ա»-ն տեղակայվում բնակավայրում և այնտեղից կրակ բացում. ՊՆ խոսնակ
- «Հովազ 1» դիրքի ավագի սխրանքն ու գրագիտությունը պիտի մտնի Հայոց պատմության դասագրքեր. ՊՆ ներկայացուցիչ
- Ամենայն հավանականությամբ, փորձել են հարվածել երկաթգծին, բայց վրիպել են. ՊՆ ներկայացուցիչ
- ՊՆ. Թուրքիայի F-16 կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է
- Արցախյան ռազմաճակատի ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվում են. ՊԲ
- Զոհերի ցուցակում հայտնված Վահագն Թախմազյանը ողջ է. ՊԲ
- ՊՆ. Ո՞ւմ և ինչպե՞ս նվիրաբերել ԶՈՒ կարիքների համար իրային պարագաներն ու սննդամթերքը
- Արցախի ՊԲ-ն հաջողությամբ կասեցնում է Ադրբեջանի գրոհները՝ պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան