Քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում չորս զոհ ունենք. Թաթոյան
«Ակնհայտ է, որ պատերազմ սանձազերծելու պահից Արդբեջանը թիրախային հարձակման է ենթարկել նաև քաղաքացիական բնակչությանը, ակնհայտ է, որ ադրբեջանական բանակը որևէ տաբերություն չի դնում քաղաքացիական բնակչության և ռազմական օբյեկտների միջև»,- այսօր կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա շեշտեց, որ Ադրբեջանը թիրախավորված ցանկանում է քաղաքացիական օբյեկտների վնաս հասցնել։ Պաշտպանի խոսքով, այս պահին քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում չորս զոհ ունենք, և ակնհայտ է, որ վտանգված է երեխաների, կանանց, տարեցների կյանքն ու առողջութունը։
«Վիրավորների թվում էլ կան քաղաքացիական անձինք, նրանց մեջ կան տարեցներ, կանայք, երեխաներ։ Խնդիր է, որ խաղաղ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին էլ են հարվածում։ Խոսքը, օրինակ, կապի միջոցների, ճանապարհների մասին է։ Այդ հարվածները կրում են համակարգված բնույթ։ Ուզում եմ հատուկ նշել, որ այս բոլոր հարվածներն, առաջին պահից ուղեկցվում են ատելության ինտենսիվ խոսքով։ Միշտ էլ Ադրբեջանում եղել է արմենոֆոբիա, բայց սեպտեմբերի 27-ից իրականացվող մեր մոնիթորինգը վկայում է, որ ատելության խոսքը դարձել է համակարգված, շատ ավելի ուժեղացված։ Բռնության և սպանության կոչերով քարոզչություն էլ է գնում, և դրա նպատակը վախ, տագնապ առաջացնելն է։
Մենք քննարկումներ ենք ունեցել նաև սոցցանցերում տարածված ատելության խոսքի վերաբերյալ, այս պահին ամենավտանգավորը «TikTok»-ն է։ Ընդ որում, այնպես է արվում, որ թիրախավորվում են երեխաներ։ Եվ, դիմելով երեխաներին, խնդրում եմ, մի օգտվեք «TikTok»-ից, և սոցցանցերում առկա ցանկացած կասկածելի խմբից զերծ մնացեք, մի հավատացեք նաև կասկածելի ծագմամբ հաղորդագրություններին»,- նշեց ՄԻՊ Արման Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական ԶՈՒ-ն ստիպված է օգտագործել կենդանի ուժի, շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցությամբ սպառազինություն
- Արցախի ՊՆ. Մարտունիի զորամասի վերաբերյալ Ադրբեջանի տարածած տեղեկությունները բացարձակ ապատեղեկատվություն են
- Արցախի ազգային հերոսի Ուրֆանյանի մայրը նույնպես արյուն է հանձնում
- Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանը պատրաստվում է հերթական հարձակմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան